Արգենտինան դեֆոլտ է հայտարարել
ԱշխարհԱրգենտինայի կառավարությունը վերջին 13 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ երկրում հայտարարում է դեֆոլտ, այսինքն՝ երկիրը ընդունակ չէ վճարելու սեփական պարտքերը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Արգենտինայի իշխանությունները մինչև վերջին պահը փորձում էին պարտատու հիմնադրամների հետ վճարման ժամկետի հետաձգման պայմանագիր ստորագրել, սակայն բանակցություններն ապարդյուն են ավարտվել:
Փորձագետներն այն կարծիքին են, որ այս դեֆոլտը չի լինելու այնքան ողբերգական, ինչքան 2001 թվականի դեֆոլտը, երբ Արգենտինայի կառավարությունը ստիպված եղավ սառեցնել բնակչության կուտակային հաշիվները: