Արևմուտքի երկրները չեն բացառել Աֆրիկայից էբոլա տենդի մահացու վիրուսի տարածումն այլ մայրցամաքներ
ԱշխարհԱրևմուտքի երկրները երկյուղում են, որ էբոլա տենդի համաճարակը, որի բռնկում է տեղի ունեցել Արևմտյան Աֆրիկայում, կտարածվի մյուս մայր ցամաքներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը:
Միացյալ Նահանգների Խաղաղաղության կորպուս բարեգործական կազմակերպությունն արդեն դադարեցրել է իր գործունեությունը Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում: Եվրամիությունը չի բացառել իր տարածքում մահացու վիրուսի հայտնվելու հնարավորությունը, ըստ որում Բրյուսելում ընդգծել են, որ պատրաստ են անհապաղ հակազդելու վարակի բռնկմանը: Մեծ Բրիտանիայում վիրուսի համաճարակի տարածման սպառնալիքի պատճառով գումարվել է «Կոբրա» ճգնաժամային կոմիտեի արտահերթ նիստ՝ երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի նախագահությամբ:
Հուլիսի 30-ին հայտնի է դարձել, որ Լիբերիայի իշխանությունները կայացրել են դպրոցները փակելու որոշում, որպեսզի նվազեցնեն էբոլա տենդի վիրուսի տարածման հավանականությունը: Հուլիսի 29-ին Աֆրիկայի այս երկրում հայտարարվել է ֆուտբոլի հետ կապված բոլոր միջոցառումների ժամանակավոր արգելք, ինչպես նաև փակվել է սահմանային անցումների մեծ մասը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության՝ Արևմտյան Աֆրիկայում վիրուսի զոհերի թիվը փետրվարից ի վեր հասել է 672-ի: Լիբերիայում գրանցվել է վարակման շուրջ 200 դեպք: