«Պեպեի ձեռքը չսեղմեցի, որովհետև նա ինձ կապիկ է անվանել». Կեյտա (շարժանկար)
Սպորտ«Ռոմայի» կիսապաշտպան Սեյդու Կեյտան պատմել է, թե ինչու չի սեղմել «Ռեալի» ֆուտբոլիստ Պեպեի ձեռքը օրերս կայացած ընկերական մրցաշարի շրջանակներում:
«Երբ ես դեռ խաղում էի «Բարսելոնայում», Պեպեն ինձ կապիկ անվանեց: Այդ ժամանակ ինքս ինձ ասացի, որ այս տղան ոչինչ չարժե: Ես չբարձրաձայնեցի դա, սակայն հենց այդ պատմության համար էլ չսեղմեցի նրա ձեռքը: Հետո նա հանկարծակի մոտեցավ ինձ և թքեց վրաս: Այդ պահին իմ ձեռքին շիշ կար, և ես այն նետեցի նրա վրա: Ճիշտ է՝ ես իձ վատ կողմով ցույց տվեցի, ներողություն եմ խնդրում: Նրա ձեռքը սեղմելու պատճառ չեմ տեսնում, քանի որ նրա աչքերում ես մարդ չեմ: Չեմ ցանկանում խոսել նրա հետ, ով ինձ մարդ չի համարում: Ինձ հարցնելու փոխարեն, թե ինչու չսեղմեցի նրա ձեռքը, նա թքեց ինձ վրա: Ես ամենևին էլ սուրբ եմ: Ինչպես բոլորը, ես էլ ունեմ թերություններ: Սակայն հարգում եմ մարդկանց», – Կեյտայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: