«Ռեալը» կբարձրացնի Բենզեմայի աշխատավարձը
Սպորտ«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման առաջիկայում կերկարաձգի պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ:
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, նոր պայմանագրի համաձայն ֆուտբոլիստը մադրիդյան թիմում կմնա մինչև 2018թ-ը:
Բացի դա, «Ռեալը» կբարձրացնի Բենզեմայի աշխատավարձը՝ 4,5 եվրոյից հասցնելով 7 մլն եվրոյի:
Հարձակվողը Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի և հեղիակել 17 գոլ:
Աշխարհի 2014թ-ի առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 5 խաղի և հեղինակել երեք գոլ: