«Հուսով եմ՝ Ֆալկաոն կտեղափոխվի «Ռեալ»». Խամես Ռոդրիգես
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ կցանկանար մադրիդյան թիմում տեսնել իր նախկին թիմակից Ռադամել Ֆալկաոյին:
«Համոզված եմ, որ Ֆալկաոն ունակ է խաղալու «Ռեալում»: Սակայն նրա տեղափոխման մասին որոշումը ես չեմ կայացնում: Նա կարող է այստեղ տեղափոխվել, քանի որ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով ունի թիմային ոգի: Հուսով եմ՝ նա կտեղափոխվի «Ռեալ»,- Ռոդրիգեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: