Յոթ օրում տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ
ՏարածաշրջանՍեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 24-30-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից հինգը՝ 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Երեք բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել հուլիսի 26-ին Ադրբեջան (Նախիջևան)-Հայաստան սահմանային գոտում՝ Շարուր քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և հուլիսի 27-ին Վրաստանում՝ Բաթումի քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հուլիսի 27-ին Միջատլանտյան լեռնաշղթայի հյուսիսում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Հուլիսի 29-ին մեքսիկական Վերակրուզ նահանգում՝ մոտ 95 կմ խորությամբ, գրանցվել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է հարևան Օահակա նահանգի 75-ամյա մի բնակչուհի, կան վնասված շինություններ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Մեխիկոյում: