Միջազգային փորձագետներն առաջին անգամ հասել են մալայզիական Boeing 777-ի կործանման վայր
ԱշխարհՓորձագետների միջազգային խումբն այս շաբաթների ընթացքում ասօր առաջին անգամ է կարողացել հասնել Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines Boeing 777 ինքնաթիռի կործանման վայր: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Ակզբում Ավստրալիայից և Նիդեռլանդներից ժամանած փորձագետները կզբաղվեն ավիավթարի զոհերի մնացորդները, նրանց անձնական իրերը գտնելու գործընթացով:
Հիշեցնենք, որ Մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր եղել Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը, կործանվել էր հուլիսի 17-ին՝ Դոնեցկի շրջանում. միջադեպի արդյունքում զոհվել է 298 մարդ: