Միրանդա Քերրը ներկայացնում է «7 for All Mankind» բրենդը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱյլԱվստրալացի գեղեցկուհի մոդել Միրանդա Քերրը ներկայացրել է «7 for All Mankind» բրենդի ջինսե տաբատները: Բացի ֆոտոշարքին մասնակցելուց, Միրանդան նաև 30 րոպեանոց գովազդային հոլովակում է նկարահանվել, որում նա իր երկրպագուներին պատմում է, թե որքան է սիրում ջինսե տաբատներ կրել:
Նշենք, որ այս բրենդը հասանելի է ավելի քան 80 երկրում: Այս բրենդը նախընտրում են նաև այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Քեմերոն Դիասը, Ջեսսիկա Ալբան: