«Ժողովուրդ». «Մոսկվիչկա» սուպերմարկետը հայտնվել է խայտառակ իրավիճակում
Հայկական ՄամուլԵրեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետը, որը համարվում է ամենաթանկ խանութների ցանցը, հայտնվել է խայտառակ իրավիճակում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արդեն քանի ամիս է` սուպերմարկետը մատակարարող կազմակերպություններից վերցնում է ապրանքը` խոստանալով այն վաճառելուց հետո գումարը վճարել, սակայն այդպես էլ չի վճարում: Սա լուրջ դժգոհություններ է հարուցել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ, սակայն խնդրին այդպես էլ լուծում չի տրվել: Արմեն Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց թերթի տեղեկությունը:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: