Գայթակղիչ Ջեսսիկա Ալբան` «Maxim» ամսագրում (լուսանկարներ)
Այլ33-ամյա գեղեցիկ և հմայիչ դերասանուհի, երկու երեխաների մայր Ջեսսիկա Ալբան հայտնվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրի էջերին: Ջեսսիկան «Maxim» ամսագրի համար ամառային ֆոտոշարքի է մասնակցել և ցուցադրել իր սեքսուալ և գեղեցիկ կազմվածքը:
Ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն շատ դուր է գալիս իր կազմվածքը: Հիշեցնենք, որ հաջորդ ամսին տեղի կունենա «Մեղքերի քաղաքը 2» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում Ջեսսիկան մարմանավորել է գայթակղիչ մերկապարուհուն: