«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 1,2 մլն դոլարի առքուվաճառք
Հայաստան«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում օգոստոսի 1-ին կատարվել է 1 մլն 200 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 407.06 դրամ, միջին փոխարժեքը՝ 407.26 դրամ:
Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 25 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 39 մլրդ 100 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 6.50 տոկոս, առավելագույնը՝ 7.00 տոկոս, նվազագույնը՝ 6.50 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.8068 տոկոս։
Հունիսի 30-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.50 դրամ, հուլիսի 1-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 2-ին միջին փոխարժեքը կազմել է 408.31 դրամ, հուլիսի 3-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 4-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 408.00 դրամ, հուլիսի 5-ին և 6-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 7-ին միջին տոկոսադրույքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 8-ին, 9-ին և 10-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 11-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 12-ին և 13-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 14-ին միջին փոխարժեքը կազմել է 407.49 դրամ, 15-ին՝ 407.29, 16-ին՝ 407.25, հուլիսի 17-ին՝ 406.93 դրամ: Հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 22-ին միջին փոխրժեքը կազմել է 406.73 դրամ, 23-ին՝ 406.61, 24-ին՝ 406.50 դրամ: Հուլիսի 25-28-ը գործրք չի կատարվել: Հուլիսի 29-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել 406.00, 30-ին՝ 406.00, 31-ին' 406.10: