Դոնեցկի մերձակայքում ավստրալացի փորձագետների աշխատանքը կզբաղեցնի առնվազն մեկ շաբաթ
ՌուսաստանԱվստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտնել Է, որ Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի աղետի վայրում Ավստրալիայի ներկայացուցիչների աշխատանքները կզբաղեցնեն առնվազն մեկ շաբաթ, հաղորդում Է Australian թերթը:
«Դա կլինի երկար եւ դանդաղ գործընթաց, եւ ես սպասում եմ, որ մեր ներկայացուցիչներն (ավիաաղետի) վայրում կգտնվեն մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան, եթե ոչինչ չպատահի: Նույնիսկ եթե հետագա արգելքներ չլինեն, աշխատանքն ավարտելու համար կպահանջվի առնվազն մեկ շաբաթ»,- հայտարարել Է Էբոտը՝ Կանբերայում ելույթ ունենանլով լրագրողների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օգոստոսի 1-ին փորձագետներին հաջողվել Է Boeing-ի կործանման վայրում հայտնաբերել զոհվածների մարմինների նոր մնացորդներ: Էբոտի խոսքով՝ դրանք կտարվեն Խարկով, ինչից հետո կտեղափոխվեն Նիդեռլանդեր: Թե փորձագետները որքան մարմիններ են կարողացել հայտնաբերել, վարչապետը չի հայտնել: Ավստրալիայի համերկրային ոստիկանության կոմիսարի տեղակալ Էնդրյու Քոլվինան հավելել Է, որ ավստրալացի ոստիկանների եւ փորձագետների առաքելությունը կարող Է տեւել 7-ից մինչեւ 10 օր՝ կախված անվտանգության պայմաններից: Նա ընդգծել Է աշխատանքների հումանիտար ուղղվածությունը եւ նշել Է, որ ոստիկանները զինված չեն եւ զբաղվում են սոսկ դիակների որոնմամբ, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: