«Ժամանակ». Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի միջև առ այսօր առերեսում չի եղել
Հայկական ՄամուլԳործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի միջև առ այսօր առերեսում չի եղել, և դեռ հայտնի չէ, թե երբ կլինի, այս մասին թերթին տեղեկացրել է Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրի Խաչատրյանը: Այս մասին գրում է «Ժամանակ»-ը:
Նա նաև ասել է, որ Աշոտ Սուքիասյանը քանի անգամ արդեն իսկ ցուցմունք է տվել և իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։ Ցուցմունքի այլ մանրամասների մասին փաստաբանը հրաժարվել է խոսել՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը:
Փաստաբանի խոսքով՝ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում նաև գերմանահայ Կուլինո ամուսինների պարտքի մասով:
Շարունակությունը` «Ժամանակ»-ի այսօրվա համարում: