Միջազգային դիտորդները փաստել են Թուրքիայի նախագահական ընտրություններում թուրքական լրատվամիջոցների կողմնապահությունը
ԱշխարհԹուրքական լրատվամիջոցները երկրի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման ժամանակ ցուցաբերել են զգալի կողմնապահություն` մեծ տեղ հատկացնելով ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզարշավի լուսաբանմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վկայում է ընտրություննե րի դիտորդական առաքելության նախնական գնահատականը, որը հրապարակել է ԵԱՀԿ-ն:
«Տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող երեք թեկնածուներն էլ ընդհանուր առմամբ հնարավորություն ունեցել են ազատ քարոզարշավ և հավաքներ անցկացնելու: Այդուհանդերձ, վարչապետ Էրդողանի կողմից սեփական պաշտոնական դիրքի օգտագործումը, ինչպես նաև լրատվամիջոցներրի կողմնապահությունը, նրան անվիճելի առավելություն են տվել մյուս թեկնածուների նկատմամբ»,- այս մասին խոսվում է ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորների պատրաստած զեկույցում: Դիտորնդերն ընդգծել են նաև, որ ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելու հնարավորությա ն բացակայությունը ևս սահմանափակում է խնդրահարույց դեպքերի վիճարկումը դատական գործընթացի միջոցով:
Միջազգային դիտորդները դրական են համարել նախագահական ընտրությունների քարոզարշավը նաև ազգային փոքրամասնությունների լեզվով իրականացնելու նոր փորձը, որը կիրառվեց այս ընտրությունների ժամանակ: Նրանք տեղեկացրել են, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը պատրաստ կլինի վեցից ութ ամսվա ընթացքում:
Թուրքիայի 12-րդ նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին են փաստում ընտրությունների նախնական արդյունքները: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի ներկայացրած տվյալներով՝ տարբեր ընտրատեղամասերում հաշվարկված քվեաթերթիկների արդյունքներով Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 53,05 տոկոսը: Նրա մրցակիցները՝ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցություններիառաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղ լուն և Ժողովուրդների դեմոկրատականկուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը հավաքել են ձայների համապատասխանաբար 37,81 և 9,14 տոկոսը: Թուրքիայում նոր նախագահի անունը պաշտոնապես կհայտարարվի օգոստոսի 15-ին: