«Ժողովուրդ». Պաշտոնական դիրքի չարաշահման պատճառով, աշխատանքից ազատվել են բնապահպանության նախարարության երկու պաշտոնյաներ
Հայկական ՄամուլՎերջերս աշխատանքից ազատվել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն ու «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից:
«Մեզ մոտ հիմնականում նրանք, ովքեր մասնագետ են և կարող ուժ, կշարունակեն աշխատել, իսկ ովքեր չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը և այլ կարգավիճակով այլ աշխատանքներով են զբաղված, ապա նրանք չեն կարող մեզ հետ ճանապարհ անցնել: Եվ բոլորովին վերջերս այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, երբ ստուգումների ժամանակ պարզվեց, որ նախարարության Հիդրոմոնիտորինգային ՊՈԱԿ-ի տնօրենն ու ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և իրենք ինքնուրույն հասկանալով այդ ամենն, աշխատանքից ինքնակամ ազատման դիմում են գրել»,– ասել է նախարարը:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: