63 տարեկանում ինքնասպան է եղել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը
Գիտություն և Մշակույթ63 տարեկանում մահացել է օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը․ ըստ ոստիկանության նախնական վարկածի, նա ինքնասպան է եղել:
Ամերիկացի դերասան և կատակերգու Ռոբին Մաքլոուրին Ուիլյամսը ծնվել է 1951թվականի հուլիսի 21-ին։
Ճանաչման արժանանալով ամերիկյան "Մորք և Մինդի" (Mork & Mindy) հեռուստասերիալից՝ Ուիլյամսը 1980թ.-ից սկսած հանդես է եկել մի շարք ֆիլմերում։ 1997թ.-ին նկարահանված Խելոք Ուիլ Հանթինգ ֆիլմի համար ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ՝ Օսկար լավագույն երկրորդ պլանի տղամարդ դերասան անվանակարգում։ Մյուս հայտնի ֆիլմերից են «Ջումանջի», «Միսիս Դաութֆայեր», «Մոսկվան Հուդզոնի վրա», «Ֆլոբբեր» և այլն։
Ստացել է նաև 2 Էմմի (մրցանակ), 4 Ոսկե Գլոբուս, 2 գիլդիայի էկրանային դերասաններ մրցանակ և 5 Գրեմմի։
Ըստ դերասանի ներկայացուցչի, վերջերս նա խորը դեպրեսիայի մեջ է եղել: