Ավանի տներից մեկի բակում տեղի է ունեցել հրդեհի բռնկումով գազի արտահոսք
Արտակարգ ՊատահարՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 15-ին` ժամը 11.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 15 տան բակում գազի բալոնից առկա է արտահոսք' հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մարի Անտոնյանի տան բակում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք' հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.18- ին, մարվել՝ 11.20-ին: