Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել երկու շաբաթ
ԱՐԽԻՎՖրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել երկու շաբաթ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ տուրում Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել: Նա փոխարինվել էր խաղի 15-րդ րոպեին: Հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ հարձակվողը կարող է բաց թողնել առաջիկա երկու շաբաթը: « Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ' 2013/14 մրցաշրջանում, Իբրահիմովիչը լավագույն ռմբարկուն և լավագույն ֆուտբոլիստն էր Ֆրանսիայի առաջնությունում: Իսկ ահա այս մրցաշրջանի առաջին տուրում Իբրահիմովիչը դարձել էր դուբլի հեղինակ: