Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլի ակումբը դեմ չէ իր ֆուտբոլիստ իսպանացի Ֆերնանդո Տորեսին փոխանակել իտալական «Ռոմա»-ի խաղացող Մաթիա Դեսթրոյի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով անգլիական ԶԼՄ-ները, եթե «Ռոմա»-ն ցանկանում է իր կազմում տեսնել Տորեսին, ապա պետք է իր վրա վերցնի վերջինիս նաև աշխատավարձի վճարման մի մասը, քանի որ Տորեսը ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ է, քան Դեսթրոյը և նրանք տարբեր արժեքներ ունեն: