Եկատերինբուրգում արգելել են «Ադրբեջանի տան» շինարարությունը
ՌուսաստանՌԴ Սվերդլովի մարզի պետական ունեցվածքի կառավարման նախարարությունը չեղյալ է համարել «Ադրբեջանի տան» կառուցման համար հողամասի վարձակալման մասին պայմանագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով nakanune.ru լրատվական կայքը, փոխնախարար Արտեմ Բոգաչեւը նամակով տեղեկացրել է Եկատերինբուրգի քաղաքապետարանի աշխատակազմին:
Փաստաթուղթը վերաբերում է Եկատերինբուրգի Օսնովինսկի զբոսայգում «Ադրբեջանի տան» շինարարությանը, որը նախաձեռնել են ադրբեջանցիները:
«Հաշվի առնելով այն փաստը, որ բնակչությունը համաձայն չէ նշված հողատարածքում որեւէ կառույցի շինարարությանը, նախարարությունը 2014 թվականի օգոստոսի 11-ին վարձակալին նամակ է հղել հողատարածքի վարձակալման պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին», -ասվում է նամակում:
«Ադրբեջանի տան» շինարարության դեմ հանդես են եկել շրջակա շեննքերի բնակիչները: