Պատանեկան օլիմպիական խաղեր. հայ ծանրորդը՝ չեմպիոն
ՍպորտՀայաստանցի ծանրորդ 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտում ցույց տալով 319 կգ արդյունք` հաղթել է Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի ծանրամարտի այս քաշային կարգի մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, պոկում վարժությունում 17-ամյա գյումրեցի մարզիկը ցույց է տվել 142, իսկ հրում վարժությունում՝ 177 կգ արդյունք:
Նա 3 կիլոգրամով առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցրած հնդիկ Ռագալայից և առաջին ոսկե մեդալը բերել Հայաստանի մարզիկներին Նանինի:
Մինչ այդ արծաթե մեդալ էր նվաճել հրաձիգ Հրաչյա Բաբայանը: