Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ «Հաղթանակ» կամրջի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում' 100 քմ, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի մոտակայքում' 1 հա հնձած արտ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 13-րդ փողոցի թիվ 45 տան մոտակայքում ' 500 քմ խոտածածկ տարածք, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին' 4000 քմ, Չարենցավան քաղաքի թիվ 6 մանկապարտեզի մոտակայքում ' 50 քմ, Չարենցավանի բ/կ-ի բակում' 500 քմ բուսածածկույթ, Գյումրի-Արևիկ ավտոճանապարհին' 1 հա խոտածածկ տարածք, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում' 3 հա, Սառնաղբյուր գյուղի «Կարմիր վանքի» մոտակայքում' 5 հա, Ձորաշեն գյուղում' 1,2 հա, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ «Ղռեր» կոչվող հանդամասում' 1000 ք.մ խոտածածկ տարածք, 10 հակ անասնակեր և ջերմահարվել 3000 քմ խաղողի այգի, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ռուսի քարհանք» կոչվող տարածքում' 4 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: