Մալայզիան հարգել է Ուկրաինայում Boeing-ի աղետի ժամանակ զոհվածների հիշատակը
ԱշխարհԱմբողջ Մալայզիայում հասարակական տրանսպորտը կանգ է առել, երբ համազգային ռադիո և հեռուստաալիքները հայտարարել են լռության րոպեն սկսվելու մասին, որը կոչված էր հարգելու այն հայրենակիցների հիշատակը, որոնք մեկ ամիս առաջ Ուկրաինայի արևելքում զոհվել են մալայզիական Boeing-ի կործանման ժամանակ, հաղորդել է ԲԵՌՆԱՄԱ ազգային լրատվական գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես բոլորին կոչ եմ անում մի կողմ դնելու մնացած ամեն ինչ. բոլոր տարբերությունները՝ մաշկի գույնի, կրոնի, քաղաքականության հարցում: Եկեք բոլորս հավաքվենք և միասին հարգանքի տուրք մատուցենք նրանց (զոհերին)»,- ավելի վաղ հայտարարել է Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:
28-միլիոնանոց բնակչությամբ թագավորությունն իր պատմության մեջ առաջին անգամ է հայտարարել համազգային սուգ՝ աղետի հետևանքով զոհված մարդականց հիշատակին: Առաջին 20 մալայզիացիների աճյունները, որոնք օգոստոսի 22-ին Հոլանդիայից հայրենիք են բերվել հատուկ չվերթով, Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում դիմավորել են Մալայզիայի գերագույն ղեկավարը (թագավորը), պետական և հասարակական ականավոր գործիչներ, օտարերկրացի դիվանագետներ և զոհվածների հարազատները, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: