Սուարեսին ազգային հավաքական չեն հրավիրել
ՍպորտՈւրուգվայի ֆուտբոլի հավաքականի մարզիչները Լուիս Սուարեսին չեն հրավիրել մասնակցել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հավաքականների հետ ընկերական խաղերին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական մամուլը, այսպիսի որոշում է ընդունվել, թեև ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Սուարեսին թույլ է տվել նորից մասնակցել խաղերի:
Ինչպես հայտնի է, 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Ուրուգվայ-Իտալիա ենթախմբային խաղում նա կծել էր իտալացի Ջորջիո Կելինիին, ինչի համար ՖԻՖԱ-ն որոշել էր նրան որակազրկել 4 ամսով: Սուարեսը դիմել էր մարզական բարձրագույն արբիտրաժային դատարան' CAS, և, դատարանում ուրուգվայցու բողոքը լսելուց հետո, նրա դեմ կիրառված պատժամիջոցը մեղմվել է: