Էտո՛Օ-ն ուշացել է տեղափոխվել» Այաքս», բայց կարող է գնալ «Լիվերպուլ»
ՍպորտԼոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի կամերունցի խաղացող Սամուել Էտո՛Օ-ն կարող է իր մարզական կարիերան շարունակել անգլիական մեկ այլ՝ «Լիվերպուլ» ակումբի կազմում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով անգլիական մամուլը, «Լիվերպուլը» պատրաստ է Էտո՛Օ-ին շաբաթական 75 000 եվրո աշխատավարձ վճարել:
Հոլանդական «Այլաքսը» նույնպես ցանկություն էր հայտնել գնել կամերունցի խաղացողին, բայց վերջինս երկար ժամանակ չէր պատասխանում հոլանդացիների առաջարկին, և «Այաքսն» այն ետ է վերցրել:
Էտո՛Օ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մի շարք այլ ճանաչված ակումբներ: