ԱՄՆ-ն Չինաստանին առաջարկել է պաշտպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
ԱշխարհԱՄՆ-ի իշխանությունները փորձում են մյուս երկրներին՝ ներառյալ Չինաստանը, համոզել միանալու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին, ինչպես օգոստոսի 22-ին հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դենիել Ֆրիդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այն երկրների թվում, որոնք պատրաստ են միանալու պատժամիջոցներին, դիվանագետը թվել է Նորվեգիան և Շվեյցարիան, որոնք արդեն մասնակիորեն պաշտպանել են դրանք: «Մենք նաև խոսել ենք Հարավային Կորեայի և Սինգապուրի հետ, կոնսուլտացիաներ ենք վարել Չինաստանի հետ, և կշարունակենք մեր կոնսուլտացիաները»,- հավելել է նա: