Էբոլա վարակը չի խանգարի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, մտադիր չէ փոխել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության վայրը' Մարոկկոն' Էբոլա վարակի պատճառով մրցաշարն այլ երկիր տեղափոխելով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին պաշտոնապես տեղեկացրել է ՖԻՖԱ-ն:
«ՖԻՖԱ-ի համար առաջնահերթը ֆուտբոլիստների առողջությունն է, բայց քանի որ Էբոլա վարակի փաստեր Մարոկկոյի տարածքում չեն գրանցել, ապա մենք հիմք չենք տեսնում մրցաշարն այլ երկիր տեղափոխելու համար»,- ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: