Դի Մարիան 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ է պահանջում
ՍպորտՄադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի արգենտինացի խաղացող, աշխարհի փոխչեմպիոն Անխել դի Մարիան 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ է պահանջում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իսպանական մամուլը, «Ռեալը» դի Մարիային տարեկան «ընդամենը» 5 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել, և ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել իր պայմանագիրը թագավորական ակումբի հետ:
Այժմ դի Մարիան փնտրում է մեկ այլ ակումբ, որը պատրաստ կլինի իրեն վճարել իր նշած գումարը: