Հրդեհ Արագածոտնի մարզում
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 23-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում այրվում է ոչ բնակելի տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 9-րդ փողոցի պատկանող թիվ 4 տան բակում` հացատանը, այրվել է կուտակված աթար (10 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը' 15 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել' 05.19-ին: