Հեռուստաէկրանին շատ ծանոթ դեմք էր` իր գրպանից գողություն կատարողը (տեսանյութ)
ԻրավունքՕգոստոսի 22-ին, ժամը 11.00-ին, 1989 թ. ծնված Նարեկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 21-ին դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Հարություն Համբարձումյանին, որը օգոստոսի 19-ին, ժամը 10.30-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սենյակում իր տաբատի գրպանից գողացել է 140.000 դրամ:
Հ. Համբարձումյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀԳ.- Հարություն Համբարձումյանը ներկայացվել էր այս տեսանյութով «Տեսանկարահանող սարքի արձանագրած թանկարժեք հեծանիվի գողությունը բացահայտվեց. կատարողը ոստիկանությունում է».