Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպել են Բաքվում
ԱշխարհԱդրբեջանում, Հայաստանում և Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանները, ինչպես նաև Թուրքիայում հյուպատոսը հանդիպել են Բաքվում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտոնական կայքին:
Դիվանագետները զբոսնել են Բաքվի հին թաղամասում և ծովափնյա բուլվարում, ծանոթացել քաղաքի մշակութային և պատմական հուշարձաններին: Այլ մանրամասներ չեն նշվում: