Ալժիրի առաջնության լավագույն ֆուտբոլիստը մահացել է՝ տրիբունայից նետված իրից ստացած վնասվածքի պատճառով
ՍպորտԱլժիրական «ԺՍ Կաբիլիա»-ի 24-ամյա կամերունցի հարձակվող Ալբերտ Էբոսեն մահացել է՝ այդ երկրի առաջնության շրջանակներում «ՈւՍՄ Ալժիր» թիմի դեմ խաղում գլխին ստացած վնասվածքի հետեւանքով:
Խաղի ավարտից հետո երկրպագուները սկսել են տրիբունայից իրեր նետել դաշտից հեռացող պարտված ֆուբոլիստների վրա, որոնցից մեկը դիպել է Էբոսեի գլխին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են կամերունցու մահը:
Նշենք նաև, որ նախորդ մրցաշրջանում նա 17 գոլով դարձել է Ալժիրի առաջնության լավագույն ռմբարկուն: