Լևոն Արոնյանը կմասնակցի Սինքֆիլդի գավաթին
ՍպորտՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 7-ը կմասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին՝ Սինքֆիլդի գավաթին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Արոնյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կարլսենը, Կարուանան, Նակամուրան, Թոփալովը, Վաշիե-Լագրավը: