Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե «Իսլամական պետությունն» սպառնա շիաների սրբավայրերին
ԱշխարհԻրանը սուննիների «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին, խմբավորում, որը հարձակումներ է գործում Իրաքի շրջանների վրա, թույլ չի տա վնաս հասցնել շիաների սրբավայրերին, որոնք գտնվում են Նեջեֆ և Քերբելա քաղաքներում, և պատրաստ է զորք մտցնել: Այդ մասին, ինչպես օգոստոսի 28-ին հաղորդել է «Ինտիխաբ» նորությունների ինտերնետ-պորտալը, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Հասան Ռոուհանին կառավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Իրանն ընտիր զորքեր կուղարկի, եթե այդ քաղաքներին «Իսլամական պետության» մոտենալու իրական սպառնալիք ծագի: Միջամտությունը լիովին կհամակարգվի իրաքյան կողմի հետ և նպատակամղված կլինի «Իսլամական պետության» վերացմանը»,- հայտարարել է Ֆազլին:
Ներկայում, ինչպես հաղորդել է «Ինտիխաբը», Իրանն իր զինված ուժերի հատուկ զինավարժանքներ է պատրաստում, որպեսզի հարկ եղած դեպքում շտապ միջամտի հարևան Իրաքի իրադրությանը: Զորավարժանքներում գործի կդրվեն օդուժը և իրանական անօդաչու թռչող ապարատներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: