Հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը
ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ներքո հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Տավուշի մարզի հատվածում, օգոստոսի 29-ին կանցկացվի հերթական մոնիթորինգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Պիտեր Սվեդբերգը: