«Ժողովուրդ». «Ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավարը»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը: Նրան այդ քաղաքում արգելում են շինարարություն անել:
Թերթի հետ զրույցում Արկադի Կիրակոսյանը պատմեց, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի թույլտվությամբ սկսել են կուսակցության գրասենյակ կառուցել. «Մեկ էլ պատահական 4-5 հոգի մտան գրասենյակ, թե՝ դուք այստեղ իրավունք չունեք գրասենյակ սարքեք, ու սկսեցին խփել:
Ես հեռակա այդ տղաներին տեսել եմ, սակայն անձամբ չեմ ճանաչում: Միայն կարող եմ ասել, որ ինձ ծեծի ենթարկողները բնիկ Ծովագյուղից են: Ոչ մի բացատրություն չէին տալիս, միայն ասում էին, թե՝ իրավունք չունեք Երեւանից գաք այստեղ, գրասենյակ սարքեք ու վերջ: Ինձ ասում էին՝ մեզ հետաքրքիր չէ՝ ինչ եք սարքում, չեք սարքելու, եղա՞վ»։
Ըստ Արկադի Կիրակոսյանի՝ գրասենյակը նախատեսված է անվճար բուժամբուլատորիա սարքելու համար. «Կատարվածի մեջ քաղաքական որեւէ տարր չեմ տեսնում: Միայն կարող եմ ասել, որ այս տղաների մեջ պրինցիպի բան կար, որ քաղաքի տերը իրենք են եւ օրենքն իրենց հետաքրքիր չէ:
Շարունակությունը՝ «Ժողովորդ»-ի այսօրվա համարում: