ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելափակել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը
ԱշխարհՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակվել է Ուկրաինայի արևելքում հրադադար հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջազգային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
«Հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի պատվիրակության կողմից առաջարկված հայտարարությունը արգելափակվել է անլուրջ պատրվակով»,- նշել է նա:
Մեկնաբանելով Ռուսաստանի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ին առընթեր Լիտվայի մշտական ներկայացուցիչ Ռայմոնդա Մուրմոկայտեն հայտարարել է, որ փաստաթղթում հաշվի չեն առնված մի քանի պահեր: Մասնավորապես, նրա կարծիքով, աշխարհազորայինները խոչընդոտել են Կիևից մարդասիրական օգնության մատակարարումները: