Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի 

Նախագահի պաշտոնում Էրդողանը կայացրել է առաջին սխալ որոշումը. թուրքագետ

Արտաքին Քաղաքական

Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համարում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ դասախոս, գիտության մարդ: Ըստ նրա, Էրդողանը նախագահի պաշտոնում արդեն հասցրել է սխալ որոշում ընդունել' Դավութօղլուին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցում: «Արմենպրես» -ի հետ զրույցում Սաֆրաստյանը նշում է, որ Դավութօղլուն տնտեսագիտությունից շատ հեռու է, իսկ նրա գաղափարներն արտաքին քաղաքականության ոլորտում բերեցին նրան, որ «Զրո խնդիր հարևանների հետ» գաղափարախոսությունը դարձավ «Զրո հարևան առանց խնդրի»:

«Իր ամբողջ ճանապարհը նա կերտել է համալսարանում' որպես պրոֆեսոր, ուսումնասիրություններ կատարել և հեռու է եղել իրական կյանքից ու քաղաքականությունից: Նրա մոտ ձևավորվել են տեսական մոտեցումներ, որոնք նա ամփոփել է իր գրքում: Այս տեսությունն իր էության մեջ, եթե սկսի իրականություն դառնալ, նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է վարել Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականությունը, որն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ հարևանների հետ»,- ասաց Սաֆրաստյանը' հավելելով, որ երբ Դավութօղլուն նշանակվեց արտաքին գործերի նախարար և հնարավորություն ու իրավունք ստացավ իրականացնելու իր գաղափարները, Թուրքիան կանգնեց մեծագույն խնդիրների առաջ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ տարածաշրջանում հարևանների հետ, թե՛ այլ պետությունների հետ երկկողմ հարաբերություններում, թե՛ Թուրքիայի ներսում:

«Եվ նման տիպի քաղաքական գործչին, որ քաղաքական ասպարեզում մեծ փորձառություն չունի, նշանակել վարչապետ' խիստ ռիսկային է հենց Թուրքիայի համար: Լինելով համալսարանի պրոֆեսոր' նա տեղյակ չէ երկրի քաղաքական իրադարձություններից: Նա մի մարդ է, որ տնտեսական կրթություն չունի և տնտեսությունից հեռու է: Էրդողանի կողմից Դավութօղուի առաջադրումը որպես վարչապետ' մեծ վտանգներ է պարունակում: Եթե այս իրավիճակին հավելենք նաև այն, որ Էրդողանն անզուսպ անձնավորություն է, որը կարող է անհասկանալի և հանպատրաստից քայլեր կատարել, որոնք կարող են վտանգ հանդիսանալ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ հարևանների համար, ապա այս երկու առաջնորդները Թուրքիան դարձնում են ավելի վտանգավոր»,- նկատեց թուրքագետը:

Ըստ Սաֆրաստյանի՝ վարչապետի պաշտոնում Էրդողանը պետք է առաջադրեր նախկին նախագահ Աբուլահ Գյուլի թեկնածությունը: Թուրքագետի բնութագրմամբ' Գյուլն ավելի շրջահայց քաղաքական գործիչ է, ավելի զգուշավոր քաղաքական գիծ ունի և շատ ավելի լավ է ծանոթ երկրում տիրող իրադարձություններին:

«Նա ավելի մեծ հեղինակություն ունի քաղաքական շրջանակներում, քան Դավութօղլուն, և նրան նշանակելն ավելի ճիշտ կլիներ»,- ասում է Սաֆրաստյանը' հավելելով, որ փաստորեն Գյուլը դուրս մնաց քաղաքական ասպարեզից, սակայն նախկին նախագահը հայտարարել է մեծ քաղաքականությունից չհեռանալու մտադրության մասին և այդ հանգամանքը, կարող է վճռորոշ լինել թե՛ Էրդողանի, թե ՛«Արդարություն և զարգացում» կուսկացության համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)
Ամենադիտված