Օբաման և Մերկելը հանդես են եկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օգտին
ԱշխարհԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ին և Եվրամիությանն անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Ղեկավարները խիստ անհանգստացած են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող հաղորդագրություններից: Ելնելով իրադարձությունների զարգացումից՝ նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ին և ԵՄ-ին հարկավոր կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցը»,- ասված է Օբամայի և Մերկելի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի նախագահը և Գերմանիայի կանցլերը նաև հավաստել են հակամարտության դիվանագիտական կարգավորման որոնումը շարունակելու պատրաստակամությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: