Ականի պայթյունից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծայր է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ' զինծառայողները տեղափոխվել են Երևան' ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ' 3 սպա և 1 պայմանագրային զինծառայող:
Դեպքի մանրամասները ճշտվում են: