«Ռեալը» և «Մոնակոն» համաձայնության եկան Ֆալկաոյի տեղափոխության հարցում
ՍպորտՄադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ՝ Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի ձեռքբերման հարցում: Այս մասին տեղեկացնում է իտալական մամուլը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կողմերը բանակցությունների վերջին փուլն անցկացրել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո:
Համաձայնության ֆինանսական կողմի մասին ոչինչ հայտնի չէ: Հավանական է, որ մադրիդյան թիմը համաձայնել է ֆուտբոլիստի՝ 20 մլն եվրոյով վարձավճարով տեղափոխությանը և այնուհետև նրան ձեռք բերել:
Նշենք, որ ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: