Իսլանդիայում ժայթքել է Բաուրդարբունգա հրաբուխը. ավիացիայի համար հայտարարվել է սպառնալիքի «կարմիր» մակարդակ
ԱշխարհԻսլանդիայի հյուսիս-արևելքում սկսվել է Բաուրդարբունգա հրաբխի ժայթքումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իսլանդիայի Օդերևութաբանական ծառայությանը, մագման մակերևույթ է դուրս գալիս այն խզվածքից, որն օգոստոսի 28-ի երեկոյան առաջացել է Հոլուհրյոյն լավային սարավանդում՝ Բաուրդարբունգայի իջվածքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այս տարածքը դուրս է Վատնայոկուդլ սառցադաշտի սահմաններից, որի տակ էլ գտնվում է Բաուրդարբունգան, ուստի ժայթքումը չի ուղեկցվում մեծ ծավալներով սառցի հալմամբ:
Ավիացիայի համար հայտարարվել է սպառնալիքի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: