Արթուր Միրանյանը պայմանագիր կնքեց «Վարդարի» հետ
ՍպորտԴոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Արթուր Միրանյանը գտնվում էր Մակեդոնիայում և բանակցություններ էր վարում «Վարդար» ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, կողմերը եկել են համաձայնության, և Միրանյանը ստորագրել է երեք տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ օրերս ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել բավարարել Արթուր Միրանյանի հայտը՝ թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում: