Հանրապետությունում սպասվում են կարճատև տեղումներ
ՀայաստանՀանրապետությանտարածքում՝ օգոստոսի 29-ին հյուսիսային առանձին շրջաններում, 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին նաև արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին' հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-ին էապես չի փոխվի, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5, արևելյան շրջաններում' 6-8 աստիճանով:
Երևանում՝ օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: