Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր. razm.info
Հասարակություն2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։
Նրա խոսքերով՝ իրենք միայն երեկ՝ օգոստոսի 28-ին են տեղեկացել Հակոբի տեղափոխման մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից։ Վերջիններս այլ մանրամասներ չեն հաղորդել: Չի հաջողվել այս պահի դրությամբ մեկնաբանություններ ստանալ նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում