ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով նոր կոմիսարն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 4-ին
ԱշխարհՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով նոր գերագույն կոմիսար Զեյադ Ռաադ ալ Հուսեյնն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունում:
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գործող գերագույն կոմիսար Նավի Պիլեյն իր վեցամյա մանդատն ավարտում է օգոստոսի 31-ին:
Ներկայում արքայազն Զեյադ Ռաադ ալ Հուսեյնը ՄԱԿ-ին առընթեր Հորդանանի մշտական ներկայացուցիչն է: Մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության ղեկավարի պաշտոնի համար նրա թեկնածությունը հունիսի սկզբին առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: