Ուկրաինայի իրադրությունն «ընդհանուր վիթխարի ողբերգություն է». Պուտին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ընդհանուր վիթխարի ողբերգություն են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ահա թե ինչ կուզենայի ասել. այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, մեր ընդհանուր վիթխարի ողբերգությունն է: Եվ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի ըստ կարելվույն արագ վերջ դրվի դրան»,- օգոստոսի 29-ին ասել է Պուտինը «Սելիգեր-2014» երիտասարդական համաժողովում: ՌԴ-ի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի մերձավոր հարևանները չպետք է իրենց հայացքները պարտադրեն Ուկրաինայի ամբողջ ժողովրդին»: