Պուտինն Արևմուտքին կոչ է արել Կիևին հարկադրել բանակցություններ սկսելու Ուկրաինայի հարավ-արևելքի հետ
ԱշխարհՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքին կոչ է արել գիտակցել, որ Ուկրաինայի իշխանությունների մոտ չի ստացվում կարգ հաստատել երկրում, և Կիևին հարկադրել՝ հանգամանալի բանակցություններ սկսելու Ուկրաինայի հարավ-արևելքի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է քննարկել, թե ինչ իրավունքներ կունենա Դոնբասի, Լուգանսկի, երկրի ամբողջ հարավ-արևելքի ժողովուրդն արդի քաղաքակիրթ կանոնների շրջանակներում, և այս ամենը պետք է ձևակերպվի օրինական իրավունքներով: «Այ այս մասին պետք է խոսել»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը կարծում է, որ այս համաձայնություններին հասնելուց հետո հարաբերականորեն հեշտ կլուծվեն այն հարցերը, որոնք կապված են սահմանների, անվտանգության ապահովման և այլ բաների հետ: «Կարևոր է համաձայնության գալ ըստ էության, բայց ըստ էության չեն ցանկանում համաձայնության գալ. ահա թե որն է խնդիրը»,- ասել է Ռուսաստանի նախագահը: