Էրեբունի և Ավան վարչական շրջաններում կլինեն ջրամատակարարման ընդհատումներ
Հասարակություն«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված` Էրեբունի և Ավան վարչական շրջաններում ջրամատակարարման ընդհատումների մասին:
Սեպտեմբերի 2-ի ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 2-ի ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 3-ի ժամը 9:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավանի աղի կոմբինատի, Նարկոլոգիական կլինիկայի, Աճառյան փողոցի 2/1 և 44 համարների, 2-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: