Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով
ԲլոգոսֆերաԱդրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի հունիս-օգոստոսին տարբեր տեսակի զենքերից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Փաստական տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից կրակահերթեր են արձակվել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից' Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրականացնելով պայթյուններ եւ հրկիզումներ' ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները, հաղորդակցման, կապի միջոցները, գույքը, ցանքատարածքները վնասելուն: Քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծ առայություն, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը»,- ասվում է գրառման մեջ: